Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Հայաստանում սեփականաշնորհման գործընթացը մեկնարկեց 1991 թ.

Հայաստանում սեփականաշնորհման գործընթացը մեկնարկեց 1991 թ.
14.08.2024 | 09:56

ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենը հանձնվեց (փոխանակվեց) 1992 թ. օգոստոսին: Դա նշանակում է, որ Արծվաշենի հանձնման (փոխանակման) պահին արծվաշենցիներից շատերն արդեն սեփականաշնորհել էին իրենց պատկանող հողատարածքները և այլ անշարժ գույքը: Վերջիններիս սեփականության վերաբերյալ ողջ տեղեկատվությունը պետք է պահպանված լինի ՀՀ Ազգային արխիվում, հետևաբար,այն հիմք է հանդիսանալու նոտարներում և Կադաստրի կոմիտեում` Արծվաշենի հողատարածքների և այլ անշարժ գույքի հնարավոր առուվաճառքի համար:

Այլ կերպ ասած, եթե ՀՀ քաղաքացին (օրինակ, ես) ցանկանա Արծվաշենում անշարժ գույք գնել, ապա այն պետք է գնի անխոչընդոտ: Ըստ այդմ, ի՞նչն է խանգարում սկզբունքային քաղաքացիներին Արծվաշենում հողատարածքներ գնել և, իրավական առումով, տեր կանգնել իրենց սեփականությանը:

Ավելին` կարելի է, չէ՞, գտնել Հայաստանին օգնել ցանկացող օտարերկրացիների, որոնք կհամաձայնեն Արծվաշենում հողատարածքներ գնել և տեր կանգնել իրենց սեփականությանը: Հայաստանի համար սա անգնահատելի օգնություն է:

Օրինակ, ես պատրաստվում եմ Արծվաշենում օրինական ընթացակարգով հողատարածք գնել և տեր կանգնել իմ սեփականությանը:

Վերջերս կարծիք էի հայտնել, որ Արծվաշենի վերադարձի համար ՀՀ իշխանությանն անհրաժեշտ է աշխատեցնել:

Իշխանությանն աշխատեցնելու համար մարդկային, գաղափարական, նյութական ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչպես նաև կրեատիվ առաջարկներ և գործելաոճ:

Առաջարկածս օրինակը հենց դրա մասին է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3076

Մեկնաբանություններ